Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2021 : 08-42

Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել հինգ գերի. Մուրադով

Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել հինգ գերի», - ասել է Մուրադովը լրագրողներին։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Դիտվել է 13328անգամ
Վերջին լուրեր