10 / Փետրվար / 2021 : 11-42

Այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ:

Դիտվել է 8834անգամ
Վերջին լուրեր