16 / Ապրիլ / 2020 : 16-57

Կորոնավիրուսով երկու ամսական երեխան և նրա մայրը դուրս են գրվել «Լուսավորիչ» ԲԿ-ից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների, տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի  ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։ Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։ 

«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տվեց դրական պատասխան։ 

Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ 60-ն անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։

Դիտվել է 3990անգամ
Վերջին լուրեր