Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2021 : 18-14

Մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում․ Վաղարշակ Հարությունյան

Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեկտեմբերից մինչ օրս որևէ միջադեպ չի ֆիքսվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում: Որևէ միջադեպ չի ֆիքսվել: Զինադադարի խախտում եղել է, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե ԼՂ հատվածում է լինում, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ անկանոն կրակոցների հարցը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում:

Դիտվել է 25150անգամ
Վերջին լուրեր