11 / Փետրվար / 2021 : 10-55

Ֆիզուլիից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում էԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

Դիտվել է 22109անգամ
Վերջին լուրեր