«Ասում էին՝ «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս». Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։
«ԻՄ Քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին և այլն և որ ամենակարևորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։
Մինչև «Իմ Քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել , որ խմբակցությունում մնաս»։
Հիմա , որ էսան ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի))))»։