Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2021 : 16-23

 Լուկաշենկոն Պուտինից 3 մլրդ դոլար նոր վարկ կխնդրի

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է մինչև փետրվարի վերջ այցելել Ռուսաստան` Սոչիում հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի, կողմերը կարող են անդրադառնալ ռուսական նոր վարկի թեմային, այս անգամ 3 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով:

Նման հանդիպում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը «Կոմերսանտ»-ին հաստատել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն չի շտապում  Մոսկվայի կողմից աջակցվող սահմանադրական բարեփոխումների հարցում  և չի ցանկանում կրճատել նախագահի լիազորությունները:

«Ժամկետների մասին կտեղեկացնենք ժամանակին: Բայց հանդիպումը նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը:

Ռուսաստանի կառավարությունում «Կոմերսանտ»-ի իրազեկ աղբյուրները նշում են, որ բելառուսական կողմը ցանկանում է հասանելիություն ունենալ բելառուսական ատոմակայանի կառուցման համար Մոսկվայի հատկացրած մնացած միջոցներին:

Միևնույն ժամանակ, և՛ Կրեմլը, և՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը հասկացրել են, որ Լուկաշենկոյից ակնկալում են իրականացնել աշնան սկզբին խոստացած սահմանադրական բարեփոխումները:

Դիտվել է 9386անգամ
Վերջին լուրեր