Ցավով հայտնում ենք մեր ուսանողներից ևս երկուսի՝ Կարապետյան Վահեի և Սեյրադարյան Հարությունի մահվան լուրը. ՀՖՀՀ
Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամից հայտնում են, որ արցախյան պատերազմում զոհվել են ևս 2 ուսանողուսանող՝ Կարապետյան Վահեն և Սեյրադարյան Հարությունը.
«Պատերազմ Արցախում․ ցավով հայտնում ենք մեր երիտասարդ ուսանողներից ևս երկուսի՝ Կարապետյան Վահեի և Սեյրադարյան Հարությունի մահվան լուրը։
Երկուսն էլ լավ սովորելուց զատ տաղանդավոր պատանիներ էին.
Կյանքով ու եռանդով լեցուն Վահեն նկարում և կիթառ էր նվագում։ Կես տարի ՀՖՀՀ-ում սովորելուց հետո նա մեկնեց ծառայության։
Երկու ամիս էր, ինչ ծառայության էր անցել Սիսիանում, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Վահեն մեկնեց Արցախ՝ իր զինակից ընկերների կողքին կանգնելու:
Հարությունը զբաղվում էր երգեցողությամբ. հաճախ էր երգում հայրենասիրական երգեր: Արվեստից բացի նպատակասլաց երիտասարդը մանկուց կարևորում էր սպորտը, սիրում էր նաև շախմատ խաղալ: ՀՖՀՀ ընդունվելուց անմիջապես հետո Հարությունը ծառայության էր մեկնել օգոստոսին:
Տղաներին դեռ շատ խոստումնալից ապագա էր սպասում. նրանք դեռ շատ երազանքներ ունեին, որոնք, ցավոք, անկատար մնացին:
Մեր ցավակցությունն ենք հայտնում Վահեի և Հարությունի հարազատներին և ընկերներին։»։