Ապրիլի 28-ին Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից հանելո՞ւ եք
Կարդում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի նախկին ղեկավար Գեւորգ Թամամյանը:
«Կարդում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել։
Օրինակ`
«Գիտական կազմակերպության տնօրենի (նաեւ բուհի ռեկտորի) պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին»։
Բացեցի աշխարհի լավագույն համալսարանների ղեկավարների կենսագրականները, եւ ինչ`
Հարվարդի համալսարանի նախագահ Լոուրենս Բեքոու - 70տ
Օքսֆորդի համալսարանի ղեկավար (chancellor) - Քրիստոֆեր Փաթթեն - 77տ
MIT նախագահ - Լեո Ռաֆայել Ռեյֆ - 70տ
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր - Վիկտոր Սադովնիչի - 81տ (պաշտոնավարում է 1992թ-ից)
Ինչ հարց եք ուզում լուծել? Ինչ եք դրանով ուզում ասել? Ինչ հիմքով եք նման առաջարկ անում?
Շարունակեմ կարդալ նոր օրինագծի մտքի գոհարները, համոզված եմ "հայտնագործությունների" պակաս չի լինի:
Հ.Գ. Ի միջի այլոց, նայեցի, ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65 ամյակը։
Հանելու եք? Գոնե շուտ ասեք մարդը իմանա...
Չգիտես ինչու վերջերս սկսել եմ ավելի հաճախ հիշել Օրուելի «Անասնաֆերման»: