12 / Փետրվար / 2021 : 12-34

Ապրիլի 28-ին Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից հանելո՞ւ եք

Կարդում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի նախկին  ղեկավար Գեւորգ Թամամյանը:

«Կարդում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել։

Օրինակ`

«Գիտական կազմակերպության տնօրենի (նաեւ բուհի ռեկտորի) պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին»։

Բացեցի աշխարհի լավագույն համալսարանների ղեկավարների կենսագրականները, եւ ինչ`

Հարվարդի համալսարանի նախագահ Լոուրենս Բեքոու - 70տ

Օքսֆորդի համալսարանի ղեկավար (chancellor) - Քրիստոֆեր Փաթթեն - 77տ

MIT նախագահ - Լեո Ռաֆայել Ռեյֆ - 70տ

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր - Վիկտոր Սադովնիչի - 81տ (պաշտոնավարում է 1992թ-ից)

Ինչ հարց եք ուզում լուծել? Ինչ եք դրանով ուզում ասել? Ինչ հիմքով եք նման առաջարկ անում?

Շարունակեմ կարդալ նոր օրինագծի մտքի գոհարները, համոզված եմ "հայտնագործությունների" պակաս չի լինի:

Հ.Գ. Ի միջի այլոց, նայեցի, ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65 ամյակը։

Հանելու եք? Գոնե շուտ ասեք մարդը իմանա...

Չգիտես ինչու վերջերս սկսել եմ ավելի հաճախ հիշել Օրուելի «Անասնաֆերման»:

Դիտվել է 24110անգամ
Վերջին լուրեր