«Թու, թու, թու, հիանալի առողջություն ունի». Պեսկովը Պուտինի առողջական վիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց է, դրա պահպանման համար հենց պատվաստումներ են արվում, լրագրողներին պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Դուք ինձանից պարզապես խնդրում եք նախագահի բժշկական պատմությունը ... Նախագահը, թու, թու, թու, հիանալի առողջություն ունի: Եվ հենց պատվաստումները կատարվում են նրա գերազանց առողջությունը պահպանելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է նախագահը գրիպի դեմ պատվաստում արել, եթե ոչ՝ արդյո՞ք մտադիր է պատվաստվել։
Պետկովի խոսքով՝ «այդքանից բացի ուրիշ ոչինչ չի կարող ասել, քանի որ նա չէ Պուտինի բժիշկը»։