Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Փետրվար / 2021 : 08-41

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը:

Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:

Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել:

Նշենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից։

Հիշեցնենք, որ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են։

Դիտվել է 32407անգամ
Վերջին լուրեր