Մայրը գիշերը սառնամանիքին իր երեք երեխաներին մերկ վիճակում թողել է անտառում

Մոսկվայում մայրը փորձել է սպանել երեք երեխաներին՝ մերկացնելով նրանց և թողնելով անտառում՝ 15 աստիճանի ցրտի պայմաններում, հարուցվել է քրեական գործ, հայտնել է Ռուսաստանի ՆԳ մոսկովյան շտաբը։ Քննիչները գործ են հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի «Անօգնական վիճակում գտնվող երկու կամ ավելի անձանց, այդ թվում անչափահասների սպանության փորձ» հոդվածով:
«Հետաքննության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 11-ի ուշ երեկոյան 33-ամյա բազմազավակ մայրը երեք երեխաներին բերել է Նոր Մոսկվայի տարածքում գտնվող անտառային գոտու տարածք՝ անչափահասներին սպանելու մտադրությամբ, մերկացրել է նրանց և դրսում թողել ցածր ջերմաստիճանի պայմաններում», - հայտնել է ականատեսը: Նա ոստիկանություն է կանչել: Երեխաները տարբեր աստիճանի ցրտահարությամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Կինը նույնպես հոսպիտալացվել է։
«Ներկայումս քննիչները պարզում են երեխաների հարազատներին և դեպքի բոլոր հանգամանքները», - ավելացրել է իրավապահ մարմինների աղբյուրը: