Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 20-03

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված մեղադրանքները միջուկային փորձարկման մասին
 

Չինաստանը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի այն պնդումները, թե այն, իբր, գաղտնի միջուկային զենքի փորձարկումներ է անցկացնում ` խախտելով իր միջազգային պարտավորությունները, հայտնում է AP-ն:

Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանում միջուկային փորձարկումների մասին պնդումները Պետդեպարտամենտի` միջուկային համապատասխանության զեկույցում «բացարձակ անհիմն փաստարկներ են, որոնք խառնում են ճիշտն ու սխալը»:

«Չինաստանը միշտ պատասխանատու կերպով կատարել է իր միջազգային պարտավորությունները, հաստատապես աջակցել է բազմակողմանիությանը եւ ակտիվորեն միջազգային համագործակցություն է իրականացրել,- նշել է նա:- Չինաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքն օդից է վերցված, բացարձակապես անհիմն է եւ հերքելու արժանի չէ»: Պետդեպարտամենտի զեկույցում Չինաստանը մեղադրվում է միջուկային փորձարկումների դադարեցման եւ չտարածման իր պարտավորությունները չկատարելու մեջ:

Չինաստանը պարտավորվել է միջուկային զենքը չփորձարկել, սակայն այն, ինչպես Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ, դեռ պետք է վավերացնի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը: Չինաստանը ճանաչված միջուկային տերություն է, սակայն պնդում է, որ շատ փոքր քանակությամբ զենք ունի:

Լիցզյանը նշել է, որ Չինաստանը, հակառակը, կարեւոր ներդրում է ունեցել միջազգային զենքի վերահսկման եւ չտարածման ռեժիմի պահպանման, ինչպես նաեի միջազգային խաղաղության եւ անվտանգության պաշտպանության գործում: Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները դեռ պետք է քիմիական զենքի իրենց պաշարները ոչնչացնեն, բացի այդ, Վաշինգտոնը անընդհատ ավելացնում է իր զինված ուժերն այնպես, որպեսզի «խաթարի գլոբալ ռազմավարական հավասարակշռությունը եւ կայունությունը եւ խոչընդոտի զենքի միջազգային վերահսկողության եւ զինաթափման գործընթացին»:

Դիտվել է 6261անգամ
Վերջին լուրեր