Ինչ են հուշում աստղերը փետրվարի 15-ի համար
ԽՈՅԵՐ
Այսօր դուք այնքան թեթեւամիտ կլինեք, որքան թույլ կտա ձեր տարիքն ու սոցիալական կարգավիճակը։ Իհարկե, սիրելիի հետ հիմարություններ եւ խենթություններ միշտ էլ կարելի է անել, եւ դա իսկապես հաճելի է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
ՑԼԵՐ
Այսօր դուք ձեզ շատ սիրված կզգաք, ընդ որում, ոչ միայն ձեր սիրելիի, այլեւ ընկերների կողմից: Չմոռանաք օրվա վերջում նրանց շնորհակալություն հայտնել այդ անկեղծ սիրո համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներ, սադրանքների մի տրվեք։ Բավականին դժվար օր է ձեզ սպասվում եւ որքան էլ զարմանալի կլինի հարվածը պետք է սպասել ձեր կամ Նրա ծնողներից։ Այսօր ձեր ծնողները սկսելու են քննարկել եւ քննադատել ձեր բացասական հատկանիշները։ Ընդ որում՝ այս ամենը կատարվելու է ձեր ներկայությամբ։ Սակայն դուք ստիպված կլինեք պաշտպանվել՝ նշելով, որ սա ձեր անձնական կյանքն է, եւ ոչ մեկն իրավունք չունի միջամտել դրան։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Եթե ձեզ թվում է, թե ձեր հարաբերություններն անիմաստ են դարձել, ուրեմն փորձեք ձեր առաջ նպատակ դնել: Այդ նպատակին հասեք սիրելիի հետ միասին: Այդպես կկարողանաք ամրապնդել ձեր սերը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Մարդուն սիրելու համար հարկավոր է սիրել այն աշխարհը, որտեղ նա ապրում է: Այսօր հենց նման իրավիճակում եք հայտնվելու: Ձեր սիրելի էակը հրավիրելու է ձեզ իր ընկեների հետ ակումբ կամ ժամանցային մեկ այլ վայր գնալու կամ ծնողներին հանդիպելու, եւ դուք չպետք է հրաժարվեք նրա առաջարկից: Օրը ստացված է լինելու:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե չբավարարված եք ձեզ զգում, ուրեմն այսօր հնարավորություն ունեք ազատվելու այդ զգացողությունից՝ անկեղծ խոսելով ձեր սիրելի էակի հետ։ Միայն չփորձեք շատ արմատական միջոցներով հասնել դրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին կասկածամիտ կլինի ձեր հանդեպ: Նա չի ցանկանա ձեզ վստահել որեւէ լուրջ գործ: Դուք պետք է Նրան պացուցեք, որ ոչ միայն կարող եք գլուխ հանել այդ գործից, այլեւ այն շատ լավ կարող եք անել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Բավականին դժվար օր է սպասվում եւ ձեզ, եւ Նրան։ Դուք երբեմն մոռանում եք, որ ձեր սիրելի էակը մարդ արարած է, որն ունի եւ դրական, եւ բացասական հատկանիշներ։ Աստղերը խորհուրդ են տալիս առավելագույնս ուշադիր լինել, հասկանալ, թե ինչն է Նրան անհանգստացնում ու մտահոգում, եւ փորձել լուծումներ առաջարկել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին այսօր դժվարությամբ կհավատա, որ դուք իրեն չեք ստում եւ որ ամբողջությամբ ազնիվ եք Նրա հանդեպ: Փորձեք Նրան ապացուցել ձեր ազնվությունը, այլապես նա դեռ երկար ժամանակ այդպես կտատանվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Վեր կաց, գործի անցիր, քեզ մեծ գործեր են սպասում: Այսօր ճակատագրական է լինելու քեզ համար կյանքի մի քանի ոլորտներում, այդ թվում՝ անձնական: Իհարկե, ամեն ինչ անսպասելի կլինի քեզ համար, սակայն մեծ հաճույք կպարգեւի քեզ եւ քո սիրելի էակին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Կերեք, երգեք եւ ուրախացեք։ Մի փորձեք այսօր աշխատել, քանի որ օրը ձեզ տրված է հանգստանալու համար։ Դուք արժանի եք դրան։ Վայելեք այն ձեր սիրելի հետ։
ՁԿՆԵՐ
Տեխնիկան այսօր ձեր հանդեպ «դաժան» կլինի: Համացանցը չի աշխատի, հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն ստիպված կլինեք անձամբ հանդիպել մարդկանց: Չնայած` միգուցե դա ավելի լավ ազդեցություն ունենա ձեզ վրա: