Ուսուցիչները տարեվերջին աշխատավարձ չեն ստանա. իշխանությունը 10-15% կրճատել է դպրոցների ֆինանսավորումը

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա:
Այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով:
Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը, ում տեղեկություններով՝ մի շարք դպրցների տնօրեններ հրաժարվել են ստորագրել նոր նախահաշիվը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում զրկել ուսուցիչներին օրվա հացից, այն դեպքում, երբ ԱԺ-ում և Կառավարությունում շռայլ պարգևատրումներ են բաժանվում և առանց այն էլ Զինվորների ապահովության հիմնադրամին փոխանցվող գումարի չափը բարձրացնելու արդյունքում ուսուցիչների աշխատավարձը զգալի կրճատվել է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, եթե իշխանությունը չվերանայի իր որոշումը, ուսուցիչները բողոքի զանգվածային ակցիաներ ու դասադուլներ են իրականացնելու: