Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Փետրվար / 2021 : 10-17

Մոսկվայում գրանցվել է փետրվարի ամենացուրտ գիշերը

Մոսկվայում օդի ջերմաստիճանը երեքշաբթի գիշեր (փետրվարի 16) հասել է -22 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է ընթացիկ ամսվա համար: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական կայանի ներկայացուցչին:


«Անցյալ գիշերը դարձել է ամենացուրտը Մոսկվայում փետրվարի սկզբից ի վեր: Նախորդ նվազագույն ջերմաստիճանն արձանագրվել էր փետրվարի 8-ին, երբ գրանցվել էր -19.3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ այս ձմռան ընթացքում ամենացուրտ օրը եղել է հունվարի 18-ը, երբ օդի ջերմաստիճանը գլխավոր օդերութաբանական կայանում գրանցվել էր - 23.6 աստիճան:

Փետրվարի 15-ին Մոսկվայում եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ էր հայտարարվել անոմալ ցրտերի պատճառով:

Դիտվել է 15835անգամ
Վերջին լուրեր