Կորոնավիրուսն աշխարհում նահանջում է. ԱՀԿ
Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը նվազում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:
Գեբրեյեսուսի խոսքով՝ 35 օրում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: