Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2021 : 09-15

Փետրվարի  17-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր կհասկանաք, որ առջեւում շատ չարված կամ անավարտ մնացած գործեր ունեք, որոնք պետք է ինքնուրույն կարգավորեք: Ձեր սիրելին հավանաբար կփորձի օգնել ձեզ, սակայն դժվար թե նրա օգնությունը լիարժեք լինի:

ՑԼԵՐ

Ինչ եք դուք անում, որպեսզի ձեր անձնական կյանքը դառնա ավելլի լավը: Իհարկե, կարելի է սպասել, որ աղյուսը կընկնի ձեր գլխին` փոխարեն այն գնելու համար, սակայն այսօր հենց գնելու օրն է: Ձեր երջանկությունն աղյուսի նման կախված է ձեր գլխավերեւում եւ սպասում է ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ բավական կլինի գտնվել սիրելիի կողքին: Անգամ եթե ամբողջ երեկոյի ընթացքում երկու բառ էլ չփոխանակեք իրար հետ, միեւնույն է` դուք կշողաք ընդհանուր երջանկության փայլից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե հատկապես ինչ եք ուզում լսել նրանից` ի պատասխան ձեր այս կամ այն հարցի: Աշխատեք ամեն ինչ մանրամասն եւ հասկանալի բացատրել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հակնարծակի կիմանաք, թե ինչ է իրականում ձեր եւ ձեր հարաբերությունների մասին մտածում ձեր սիրելին: Ստացված տեղեկությունները դուք պետք է մանրակրկիտ վերլուծեք եւ փորձեք ինչ-որ կերպ լուծել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր ներքին էներգիան անպայման պետք է օգտագործեք, սակայն ոչ ագրեսիվ կերպ: Աստղերը խորհուրդ են տալիս, օրինակ, զբաղվել սպորտով:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա տեսնել ձեր մեջ ոչ միայն իր կեսին, այլեւ ընկերոջ: Այնպես որ` պատրաստ եղեք, քանի որ դուք ստիպված եք լինելու նրան խորհուրդներ տալ, լսել, գլուխը շոյել եւ հանգստացնել, որ ամեն ինչ լավ կլինի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր կյանքում կարող է հայտնվել այնպիսի մեկը, ով կկոտրի ձեր կարծատիպերն առ այն, թե ինչպիսին պետք է լինեն սերն ու սիրող զույգերի փոխահարաբերությունները: Սա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ մի կողմ դնեք եւ նորովի սկսեք ձեր կյանքը, սակայն մտածել, այնուամենայնիվ, արժե:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Բարեհաջող օր է սիրելիի հետ համատեղ գործունեության համար: Ինչ էլ դուք անեք սիրելիի հետ, ուղղակի գերազանց կստացվի ձեզ մոտ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Սիրելիից ինչ-որ բանի հասնելու համար, այսօր ստիպված եք փչացած ձայնասկավառակի նման ձեզ պահել, այսինքն` անվերջ կրկնել միեւնույն խնդրանքը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է հոգ տանեք մեծահասակների մասին, օրինակ` այցելել ձեր կամ ձեր սիրելիի ծնողներին: Ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց համար բարի գործեր անելն էլ ավելի կմտերմացնի ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավական դժվար կլինի հավաքել մտքերն ու ասել ձեզ իր զգացմունքների մասին: Աստղերը հուշում են, որ նա, այնուամենայնիվ, կհաղթահարի իր ամաչկոտությունը, եւ դուք ամեն ինչ կիմանաք: Պատրաստ եղեք:

Դիտվել է 24993անգամ
Վերջին լուրեր