Արցախում պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 15-ին ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։
ԱՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այն հարուցվել է անցած տարվա դեկտեմբերի 10-ին Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների /քննությամբ դեռևս չպարզված/ կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։