Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2021 : 14-43

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը:

Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր»:

Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

   

 

Դիտվել է 7493անգամ
Վերջին լուրեր