Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2021 : 16-24

Բանկային չհրկիզվող պահարանից խոշոր գողություն է կատարվել

Մոսկվայի Պետրովսկի բուլվարում գտնվող բանկային չհրկիզվող պահարանից, որը միանգամից մի քանի հաճախորդների է պատկանել, գողացել են ավելի քան 23 միլիոն ռուբլուն համարժեք գումար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է՝ գողության մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել հաճախորդներից մեկից: 

Ըստ ոստիկանության տվյալների՝ գողությունը կատարել է 3 հոգուց բաղկացած խումբը, որի անդամները համապատասխանաբար գողացել են ավելի քան  5, 4 և 13 միլիոն ռուբլի: Հաճախորդներին հասցված ընդհանուր վնասի չափը կազմել է շուրջ 23 միլիոն 690 հազար ռուբլի: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Դիտվել է 15309անգամ
Վերջին լուրեր