17 / Փետրվար / 2021 : 16-31

Լավ կլիներ՝ իշխանությունը պաշտոնապես հայտներ՝ որտեղ է օգտագործվել «Իսկանդերը»

Որ կետից իշխանությունը շեղվեց իր ուղուց, ընթացքը ցույց կտա։ Ես միշտ համաձայն եմ, որ մեղավորները պատասխան տան, և ինչքան հնարավոր է շուտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր, իշխող թիմի նախկին անդամ Վարդան Աթաբեկյանը:

Աթաբեկյանը կողմ է, որ ստեղծվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով, ասում է՝ ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները․ թե ինչու է իշխանությունը ձգձգում այս գործընթացը, Աթաբեկյանի համար հասկանալի չէ։

Աթաբեկյանը նաև պնդում է՝ լավ կլիներ՝ մի օր իշխանությունը պաշտոնապես հայտներ՝ որտեղ է օգտագործվել «Իսկանդերը», որովհետև տարբեր մարդկանցից տարբեր կարծիքներ ենք լսել, բայց չենք ստացել պաշտոնական պարզաբանում։

Դիտվել է 18567անգամ
Վերջին լուրեր