Մահացել է Անդրեյ Մյագկովը

82 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru։
Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Անդրեյ Վասիլիևիչ Մյագկովը ծնվել է 1938 թվականի հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում:
Դերասանը մեծ ճանաչում ունեցավ 1975 թվականին Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից հետո, որտեղ հանդես էր գալիս գլխավոր դերում։

Մյագկովը հանդիսատեսին ծանոթ է նաեւ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից (1977) Նովոսելցեւի դերով:
Սիրված դերասանի մահվան պատճառները դեռ չեն հայտնվում:
