18 / Փետրվար / 2021 : 18-33

Արցախի ՊԲ-ն՝ Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորների պայմանների մասին

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:

Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

Արցախի ՊԲ

Առնչվող հրապարակումը

Հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում (տեսանյութ, լուսանկարներ) 

Դիտվել է 21877անգամ
Վերջին լուրեր