Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2021 : 18-51

Զախարովան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ

Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը... Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:

Դիտվել է 12332անգամ
Վերջին լուրեր