Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2021 : 19-51

Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Արցախի մասին 

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում, երկկողմ հարաբերություններից զատ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը և համատեղ գործողությունների համակարգումը՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում»,- նշել են Կրեմլում:

 

 

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «համակարգվում են Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման»:
«Նախագահները գոհունակություն են հայտնել հրադադարի դիտարկման՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:

 

Դիտվել է 12320անգամ
Վերջին լուրեր