ՀՖՀՀ-ն սգում է մարտում ընկած իր 10-րդ ուսանողի՝ Գևորգյան Յուրիի մահը

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամից հայտնում են.
«ՀՖՀՀ-ն սգում է մարտում ընկած իր 10-րդ ուսանողի՝ Գևորգյան Յուրիի մահը։
Յուրին 19 տարեկան էր: Սիրում էր նկարել։ Սիրում էր հոգ տանել ուրիշների մասին․ նա դա ապացուցել էր անցյալ տարի բուժում ստացող երեխաներին այցելությամբ։

Նրա անշունչ մարմինը հայտնաբերվեց պատերազմի ավարտից շաբաթներ անց։ Նրա ընկերներին և ՀՖՀՀ-ին պատել է խորը թախիծը։
Մեր ցավակցությունն ենք հայտնում Յուրիի հարազատներին և ընկերներին»։