19 / Փետրվար / 2021 : 11-05

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ

Փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում:

 

 

Այսպիսով` երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 797 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 13854անգամ
Վերջին լուրեր