19 / Փետրվար / 2021 : 12-28

Վանաձորում խնջույքից հետո 11 բնակիչ հոսպիտալացվել է․ մանրամասներ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։

 

Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 10673անգամ
Վերջին լուրեր