20 / Փետրվար / 2021 : 11-35

Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել․ պաշտպան

«Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի լրագրողներ, հայտնում եմ, որ իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:

 

 

Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»:

Առնչվող հրապարակումը

Չեք հավատա, բայց, պարզվում է՝ ևս մի քաղաքացի է ձերբակալվել Gagik Soghomonyan-ը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան 

Դիտվել է 5544անգամ
Վերջին լուրեր