20 / Փետրվար / 2021 : 14-16

5-րդ օրն է դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին yelaket.am ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների(ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Դիտվել է 12619անգամ
Վերջին լուրեր