Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն yelaket.am-ը ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            