Բուժաշխատողների նորապսակ զույգը մեկուսարանում է անցկացնում իր մեղրամիսը

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Մեղրամիսը՝ կարանտինում...
Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.
Նկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Ջորջ Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով...»: