Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Փետրվար / 2021 : 20-04

«Ուզում էի թռչել Վլադի նման». Գյումրիում 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից

Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտը 2 ծննդյան օր ունի։

 Համացանցում տարածված պատուհանից թռչելու հոլովակով տպավորված՝ Գյումրիում 8-ամյա Ռոբերտը թռչել է 4-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար երեխայի մոտ արձանագրվել է միայն կոնքի կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` Մետաքսյա Գալստյանը, պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին երեկոյան, երբ ինքը  դուրս է եկել մոտակա խանութից փոքր որդու համար տակդիրներ գնելու: «Փոքր որդիս քնեց, Ռոբերտին զգուշացրի՝ գնամ խանութ եղբորդ պամպերս առնեմ ու շուտ գամ: Դուրս գալուց դուռը բանալիով փակեցի: Ապահով էի այնքանով, որ Ռոբերտը մեծ է, իսկ փոքր տղայիս ապահովության համար էլ բոլոր պատուհանների բռնակները հանել ու պահել էի»,- պատմում է մայրը:  

8–ամյա Ռոբերտը հիվանդանոցում (նկարները հրապարակվում են ծնողի թույլտվությամբ)

 

Ռոբերտի համար մայրիկի բացակայությունը հնարավորություն էր իր սիրած հերոսի նման պատուհանից ցատկելու։ Նա հագնում է կոշիկները, վերարկուն,  գտնում է մայրիկի պահած պատուհանի բռնակը, ամրացնում իր տեղը ու ցատկում: Բարեբախտաբար տղան գլխով ո՛չ սառած գետնին, ո՛չ աստիճաններին, ո՛չ էլ պատուհանի տակ կայանված մեքենաներին չի հարվածել: Հայտնվելով ներքևում ու զգալով, որ չի կարողանում 2 ոտքերի վրա կանգնել`անցորդներից օգնության է խնդրել:

«Արդեն տուն էի վերադառնում, երբ ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց,որ որդիս դրսում է։ Վազելով հասա բակ, տեսա Ռոբերտիկին ու աչքս ընկավ բաց պատուհանին. հասկացա՝ պատուհանից է թռել: Ասաց՝ մա՛, պատշգամբից էի ուզում, բայց հասկացա, որ այդ ժամանակ փողոց կընկնեմ, ասի էս պատուհանից թռնեմ՝ մարդ չտեսնի»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը` Մետաքսյան:

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Դիտվել է 65220անգամ
Վերջին լուրեր