Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 09-38

Փետրվարի 23-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր չեք տեղավորվի ժամանակի մեջ: Դուք ժամանակ չեք գտնի ոչ միայն սիրելիի հետ հանդիպելու, այլեւ այդ հանդիպման մասին երազելու համար անգամ: 

ՑԼԵՐ 

Այսօր ձեր զենքը տեխնոլոգիաներն են: Դրանց օգնությամբ դուք կարող եք ձեր սիրելիից ստանալ այն պատասխանները, որոնք ցանկանում եք լսել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհիանաք այն ամենով, ինչը վերաբերում է ձեր սիրելիին: Դուք կուրախանաք նրա հաջողություններով, կհպարտանաք հաղթանակներով եւ ձեռքբերումներով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Համատեղ աշխատանքը ձեզ չի մտերմացնի ոչ ոքի հետ, հակառակը` միայն կնյարդայնացնի: Այնպես որ` եթե ցանկանում եք ինչ-որ մեին դուր գալ, ավելի լավ է ընտրեղ համատեղ հանգիստը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված կլինի օգնել ձեզ կենցաղային հարցերում, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլեւ գործով:

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք այսօր չառաջնորդվել հոգեբանական գրքերի խորհուրդներով: Նախ, դա ձանձրալի է, հետո էլ այդ կերպ դուք չեք կարողանա ձեզ բնական պահել ու գործել:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք սիրելիի կարիքը կզգաք ոչ միայն որպես ձեր սիրելի եւ հարազատ մարդ, այլ նաեւ որպես օգնող ուժ:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերը դժվարանում են ասել, թե ինչ է ձեզ սպասվում այսօր: Այնպես որ, եթե ցանկանում եք, որ աստղերը ձեզ օգնության հասնեն, երեկոյան սիրելիի հետ դուրս եկեք աստղազարդ երկնքի տակ զբոսնելու:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին ինչ-որ գիտական փորձարկումներ կցանկանա կատարել ձեր մասնակցությամբ: Ընդդիմանալ դրան, թե ոչ, պետք է որոշեք ինքներդ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր շատ հոգսեր կընկնեն ձեր ուսերին: Չգիտես ինչու` ձեր հարազատները կարծում են, որ դուք եւ ձեր սիրելին պարտավոր եք օգնել նրանց ամեն հարցում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին ձեզ վերաբերում է ոչ այնպես, ինչպես ցույց է տալիս: Եթե դուք կասկածում եք նրա անկեղծությանը, ապա փորձեք ասել նրան այդ մասին:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք բավականին անսովոր, սակայն հաճելի առաջարկություն կստանաք, որը կապված կլինի ձեր անձնականի հետ:

 

 

Դիտվել է 23160անգամ
Վերջին լուրեր