Պատերազմի օրերին զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում

Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է ԱբուԴաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել:
Սա մանրուք չի, սա պարզապես բանաձև է: Այսպես է եղել նաև պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, և մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել:
Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյան