23 / Փետրվար / 2021 : 10-55

Հայաստանում գրանցված ինքնաթիռ է հայտնվել Իրանում. այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս

Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները:

Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:

Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:

Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»:

Առնչվող հրապարակումը Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել 

Դիտվել է 44104անգամ
Վերջին լուրեր