23 / Փետրվար / 2021 : 12-40

Ունենք Արցախի վերականգնման գերնպատակ. Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Փետրվարի 23-ն է` Հայրենիքի պաշտպանի օրը։ Այն հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ողջ ժողովրդի համար։

Մեր ավագ սերունդն իր մկրտությունն անցել է Խորհրդային բանակում, այնտեղ ստացած գիտելիքները կիրառելով՝ ստեղծել Արցախի Պաշտպանության բանակը, որն իր առաքելությունը կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մեզ պատճառեց չափազանց մեծ կորուստներ, առաջին հերթին այն տղաների, ովքեր կանգնած էին Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Բայց ունենք Արցախի վերականգնման գերնպատակ, որին հասնելու համար պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը։

Հավերժ փա՛ռք հազարավոր նվիրյալներին, բարի՛ ծառայություն Հայրենիքի պաշտպաններին։

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորում եմ նաև Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի անձնակազմին՝ հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և խաղաղություն՝ ստանձնած պատասխանատու գործունեությունը բարձր մակարդակով իրականացնելու համար»։

Դիտվել է 10217անգամ
Վերջին լուրեր