Օդանավում ուղևորներ չեն եղել․ Քաղավիացիան նոր մանրամասներ է հայտնում «առևանգված» օդանավի մասին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:
Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:
Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:
Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:
Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել
Հայաստանում գրանցված ինքնաթիռ է հայտնվել Իրանում. այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս
Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին