23 / Փետրվար / 2021 : 15-31

Օդանավում ուղևորներ չեն եղել․ Քաղավիացիան նոր մանրամասներ է հայտնում  «առևանգված» օդանավի մասին 

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:

 

Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել

Հայաստանում գրանցված ինքնաթիռ է հայտնվել Իրանում. այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս 

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին 

Դիտվել է 33115անգամ
Վերջին լուրեր