Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 18-05

Էլեկտրոնային ծխախոտները վտանգավոր են աղիների համար

Գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտները կարող են դառնալ աղիներում բորբոքումների զարգացման պատճառ։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են iScience պարբերականում, ցույց է տվել, որ նման ծխախոտները պարունակում են աղիքային պատնեշը քայքայող քիմիական նյութեր, որոնք հանգեցնում են բորբոքման ու առողջական խնդիրների զարգացման։

Ինչպես պարզել են գիտնականները, բորբոքման պատճառ են դառնում երկու քիմիական նյութ, որոնք կիրառվում են որպես հիմք էլեկտրոնային բոլոր ծխախոտների հեղուկների համար։ Խոսքը պրոպիլենգլիկոլի և բուսական գլիցերինի մասին է։

Հետազոտության շրջանակներում գիտնականներն օգտագործել են մարդու աղիների եռաչափ մոդել, որն ստեղծվել է բուժառուից վերցված բջիջներից։

 

Գիտնականները մոդելավորել են էլեկտրոնային ծխախոտի ծխի ազդեցությունն աղիների լորձաթաղանթի վրա ու հետևել դրա հետևանքներին, այնուհետև հաստատել են  իրենց հետազոտությունները նաև կենդանական մոդելների վրա անցկացված ուսումնասիրությամբ։

Գիտափորձերը ցույց են տվել, որ խիտ միացված էպիթելային մարկերները, որոնք աղիների առաջին ֆիզիկական պատնեշն են, սկսում են քայքայվել կամ թուլանալ էլեկտրոնային ծխախոտների ազդեցության տակ։

«Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտների մշտական ազդեցությունը բարձրացնում աղիների ընկալունակությունը բակտերիալ վարակների նկատմամբ», - ընդգծում են հետազոտության հեղինակները։

Դիտվել է 15909անգամ
Վերջին լուրեր