17 / Ապրիլ / 2020 : 12-22

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ. Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։Առողջ եղեք»։

 

Գնել Սանոսյան

Դիտվել է 4985անգամ
Վերջին լուրեր