Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 20-36

Ոստիկանապետը հրաժարվեց հանդիպել ցուցարարների հետ. քայլերթի մասնակիցները շարժվեցին ԱԱԾ

Ոստիկանապետի անունից ընդդիմության ներկայացուցիչներին փոխանցեցին, որ Վահե Ղազարյանն իրենց կհանդիպի, բայց ոչ այսօր։ Այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ցուցարարները այդ հայտարարությունից հետո սկսեցին վանկարկել՝ «Ամոթ»։

Հավաքվածները հույս ունեին՝ այսօր պատասխան կստանան, որ ոստիկանության կողմից ապօրինություններն այլևս չեն կրկնվի։

«Սրանով շատ հստակ է դառնում, որ ոստիկանապետը չի կարող պարզաբանում և բացատրություն տալ՝ այսօրվա իր կողմից կատարված ապօրինությունների համար։ Մենք գտնում էինք, որ սա շատ լավ առիթ էր, որ ոստիկանապետը իջներ ներքև և բոլորի առաջ խոստանար, որ ապօրինություններ այլևս չի կատարի, բայց դա չարեց», - ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները Ոստիկանության շենքի դիմաց էին։ Նրանք պահանջում են, որ ոստիկանապետը ներկայանա և բացատրություն տա՝ ինչու են ոստիկանները այսօր անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց։ Երթի մասնակիցները ոստիկանապետին տվել էին 15 րոպե ժամանակ։

Դիտվել է 9556անգամ
Վերջին լուրեր