Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդերները» անգործունակ են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Փաշինյանի՝ «1in.am»-ին տված հարցազրույցին:
«Այդպես Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կկիրառեր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի 4-րդ օրը: Սարգսյանը նաև հետաքրքրվել էր՝ ինչու՞ «Իսկանդեր»-ով հարվածներ չեն հասցվել Ադրբեջանի նավթաֆազային օբյեկտներին: Իր հերթին վարչապետն ասել է, որ ռուսական հրթիռները «պիտանի չեն օգտագործման համար» և ամբողջությամբ չեն պայթում»,- գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել էր Փաշինյանը:
Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»: