Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2021 : 11-19

Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ: Հարցին, թե ձե՞զ էր ուղղված երրորդ նախագահի քննադատությունը Իսկանդեր չկրակելու առումով, վարչապետ Փաշինյանը պատասխանում է՝ «նաեւ ինձ»: Եթե նաեւ, ապա է՞լ ում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ, որ հրթիռը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով:

Սա իհարկե ունի քննության ու մասնագիտական գնահատականի կարիք, բայց քաղաքական տողատակը շատ հետաքրքիր է: Փաշինյանն ասում է, որ Սարգսյանը տալիս է հարց, որի պատասխանը գիտե: Սա նշանակու՞մ է, որ «նաեւ ինձը» միաժամանակ նշանակում է՝ «նաեւ մատակարար երկրին»:

Այսինքն, արդյո՞ք կարող ենք ենթադրություն անել, որ Սարգսյան-Փաշինյան հեռակա, անուղղակի այսպես ասած բանավեճի կամ հարցուպատասխանի միջոցով ակնարկվեց, որ Հայաստանին մատակարարված Իսկանդերը իրականում ունեցել է խնդիրներ եւ մատակարարման իմաստը ընդամենը ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանրության մոտ Ռուսաստանի մեղմ ասած սասանված հեղինակությունը վերականգնելն էր:

 

Նկատենք, որ Իսկանդերը մատակարարվել է Հայաստան ապրիլյան քառօրյայից առաջ, բայց դրա առկայությունը հանրայնացվել է քառօրյայից հետո:

Իհարկե մի առանձին պատմություն է մատակարարման մանրամասները, ըստ գործընթացին ժամանակին մասնակցած աղբյուրների: Մանրամասները թե տեղափոխման, թե նաեւ ընդհանրապես մատակարարման որոշման իմաստով: Ռուսաստանի վերնախավում ոչ բոլոր բեվեռների համար է այդ որոշումը եղել այսպես ասած ընդունելի:

Եվ, մեկ այլ հետաքրքիր դրվագ: Մոտ երկու, թե երեք ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի հետ խոսելով ռազմական գնումների պլանի մասին, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշեց, որ սպառազինության գնման 2017-ին հաստատված պլանը չի փոխվել, ավելացնելով, որ ինքը մի հարցում էր ուզում փոփոխություն անել՝ Իսկանդերի հրթիռների հետ կապված, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ կախված չէր միայն հայկական կողմի ցանկությունից: Այսինքն, ռուսական կողմը չի ցանկացել փոխել:

ԳՇ պետը հայտնեց, որ ավելի մանրամասներ ասել չի կարող, դրանք ենթակա չեն հրապարակման: Հետաքրքիր է, ի՞նչն էր ուզել փոխել ԳՇ պետ եղած ժամանակ գեներալ Դավթյանը, որին չի համաձայնել ռուսական կողմը»:

Դիտվել է 32320անգամ
Վերջին լուրեր