24 / Փետրվար / 2021 : 12-25

 Իսկանդերի մասին Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրման կարիք ունի․ Քոչարյան

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. հանրապետության վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի, լրագրողների հետ զրույցում  ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ:

Պատեկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան:

Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն», - ասաց նա՝ ընդգծելով, որ այդտեղ իրենց հանձնաժողովը լուրջ անելիք ունի: 

Առնչվող հրապարակումը

Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդերները» անգործունակ են 

Դիտվել է 16972անգամ
Վերջին լուրեր