17 / Ապրիլ / 2020 : 12-55

 

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացիներից 2-ի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում

 

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։

Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:

«Արցախի տեղեկատվական շտաբ»

Դիտվել է 3033անգամ
Վերջին լուրեր