Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները չգիտեն՝ ինչի մասին են խոսում. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքին, որ «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Հասրաթյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է.
-«Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝
-Այդպե՞ս էլ է լինում...
Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է.
-Չգիտեմ:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝
-Հետաքրքիր նորություն էր:
Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորությունով» հագեցված «երկխոսություն...» Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր»: