Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2020 : 13-40

 

Հայաստանում կորոնավիրուսից մահացողը հայտնի երգիչ է

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի: Վերջին մահացողը 58-ամյա տղամարդ է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ռուսարմինֆոն, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրում է, որ մահացողը հայտնի հեղինակային երգի կատարող Սարգիս Շիբոյանն է:

ՀՀ ԱՆ-ից նաև հայտնել էին, որ ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

rusarminfo.ru

Դիտվել է 3872անգամ
Վերջին լուրեր